211652_close_icon

ԱԳՆ–ն հաստատեց` Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

views-count562 դիտում article-date 20:50 06-08-2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

Ռուսական URA.ru–ն ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։

«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», – պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ–ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։

Նմանատիպ նյութեր