ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի՝ հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը
Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին (նստավայրը՝ Երևան) հանձնեց հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան (հաստատումը):
Արարողությանը հետևած հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-մոլդովական առևտրատնտեսական հարաբերությունների և հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։