211652_close_icon
views-count1624 դիտում article-date 14:44 22-10-2014

Ֆրեզնոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը

Հոկտեմբերի 20-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների մոտ 400 ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր: Գրասենյակի բացման արարողությանը հետևած ճաշկերույթին ներկա էին և ելույթներով հանդես եկան Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամները՝ նախագահ Անդրեաս Բորջեսի գլխավորությամբ, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Թոմ Բերիհիլը, ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, 5-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Շառլ Փուչիկյանը, օտարերկրյա դիվանագետներ, Ֆրեզնոյի մարզի այլ պաշտոնյաներ: Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն իր խոսքում նշեց, որ իր նպատակն ու գլխավոր խնդիրն է սերտացնել հարաբերությունները Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև, նպաստել մշակութային և գործարար կապերի ակտիվացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր