Պետգույքի կառավարման կոմիտեն ուղղակի կտրուկ մերժել է «Առավոտին». փաստաթղթեր. Aravot.am
Պետգույքի կառավարման կոմիտեից media.am-ին հայտնել են, որ 2013թ. օգոստոսի 22-ին «Առավոտ»-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրացել է։
Այս տարվա հունիսի 27-ին նրանք «Առավոտ»-ին ծանուցել են, որ անհրաժեշտ է սահմանված ժամկետում ներկայանալ Կոմիտե՝ պայմանագրի դադարեցման, հանձման-ընդունման և տարածքն ազատելու գործընթացներն իրականացնելու համար, սակայն «ընկերությունը չի իրականացրել սահմանված գործողությունները և մինչ օրս շարունակում է զբաղեցնել նշված տարածքը»:
«2025թ. հուլիսի 11-ի դրությամբ պայմանագիրը միակողմանի կարգով դադարեցվել է Կոմիտեի կողմից։ Պայմանագրի վերակնքում նախատեսված չէ, քանի որ ՀՀ կառավարության 2025թ. մայիսի 29-ի N 652-Ա որոշմամբ՝ անհատույց օգտագործման իրավունքի ձևաչափից նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել վարձակալական մոդելի՝ մինչև 2027 թվականը։ Այդ գործընթացի շրջանակում վերակնքման հնարավորություն չկա։ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ին առաջարկվել է այլ տարածքի վարձակալության համար հայտ ներկայացնել կամ մասնակցել վարձակալության աճուրդի։ Նշենք, որ նույն գործընթացն իրականացվում է շենքում այլ տարածքներ զբաղեցնող կազմակերպությունների մասով, որոնց պայմանագրերի ժամկետները նույնպես լրացել են»,- ասվում է Պետգույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
Երկու փաստաթուղթը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ մեր գրագրությունից՝ ստորև:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: