Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Honda»-ն բախվել է բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել ու բռնկվել. բժիշկները պայքարում են 21-ամյա վարորդի կյանքի համար. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Ա.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում՝ թիվ 13 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի շրջանաձև խաչմերուկի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո նշված բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջակոտից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Հարություն Թագվորյանն ու Գրիգոր Աբգարյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Դեպքի մասին ՊԾ երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատր Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։