25166 դիտում
10:14 07-08-2019
Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ բախվել են 38-ամյա վարորդի BMW-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ հրդեհ է բռնկվել․ BMW-ն վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտաճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 38-ամյա Աշոտ Անտոնյանի վարած BMW մակնիշի տրանզիտ 0150 HT համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Շահեն Սերոբյանի վարած Opel մակնիշի 31 TU 001 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել։ Ու մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով մարել կրակը, սակայն BMW-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)