211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. 40-ամյա վարորդը «Mercedes»-ով Սարալանջից Ազատության պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. ըստ նրա՝ պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2083 դիտում article-date 11:42 10-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վահե Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու օգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվեկ է հիվանդանոց մեկնել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովսեփ Հովհաննիսյանն ու պարեկ Արթուր Թևոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են նաև վարորդի հայտնած տեղեկությունը այն մասին, որ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ստեղծել է վթարային իրավիճակ, ապա հեռացել դեպքի վայրից։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր