211652_close_icon
views-count1279 դիտում article-date 22:30 30-07-2025

Ռուսաստանը Նավալնիի հուշագրությունները ներառել է ծայրահեղական նյութերի ցանկում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Ալեքսեյ Նավալնիի «Հայրենասերը» գիրքը ներառել է ծայրահեղական նյութերի ցանկում, հաղորդում է գերատեսչության կայքը։

Ցանկում ներառված է լիտվական One Book Publishing պարբերականի 2024 թվականի ռուսալեզու հրատարակությունը, հաղորդում է ТАСС-ը։

Ըստ Արդարադատության նախարարության կայքում զետեղված տեղեկության՝ գիրքն արգելվել է 2025 թվականի հունիսին՝ Լենինգրադի մարզային դատարանի որոշմամբ։

«Հայրենասեր» գիրքը հրատարակվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 26 լեզուներով։

Նմանատիպ նյութեր