211652_close_icon
views-count1283 դիտում article-date 15:56 18-01-2021

Big 7 Travel կայքը Հայաստանը ներառել է երկրների ցանկում, որտեղ արված լուսանկարները 2020-ին ամենադիտարժանն են եղել Instagram-ում

Big 7 Travel զբոսաշրջային պորտալը [url=https://bigseventravel.com/most-instagrammable-places-world/?fbclid=IwAR3z7L0_Ej4VbgCrkeoiyqMkSpa6MG4Miii9S9Kvq7nyVZyVcw5LSuOUjjo]ներկայացրել է[/url] լավագույն հիսուն երկրները, որտեղից Instagram սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներն ամենադիտարժանն են եղել 2020 թվականի ընթացքում: Այս ցուցակում 39-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանը: «Կիսավեր եկեղեցիներ, անհավանական սնունդ, հրաշալի տեսարաններ. սրանք այն բաներն են, որոնք կարող են գերել Հայաստանում։ Թաքնված լինելով Կովկասյան տարածաշրջանում՝ մշակույթով հարուստ այս երկիրն արժանի տեսարաններով ճանապարհ է հարթում դեպի Instagram։ Կատարյալ կադրեր կարող եք ստանալ գրավիչ Վերնիսաժում, որտեղ վաճառվում են գորգեր և զարդեր։ Բացի այդ, կարելի է ուսումնասիրել երկրի բազմաթիվ հնագույն եկեղեցիները և տաճարները»,- ասված է պորտալում հրապարակված հոդվածում: Big 7 Travel-ի ներկայացրած ցանկը՝ ստորև. 50. Աթենք, Հունաստան 49. Բաքու, Ադրբեջան 48. Փուքեթ, Թաիլանդ 47. Հելսինկի, Ֆինլանդիա 46. Սոֆիա, Բուլղարիա 45. Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա 44. Տալին, Էստոնիա 43. Նիս, Ֆրանսիա 42. Բրյուգգե, Բելգիա 41. Հոի Ան, Վիետնամ 40. Մարաքեխ, Մարոկկո 39. Հայաստան 38. Վարշավա, Լեհաստան 37. Մինսկ, Բելառուս 36. Լիսաբոն, Պորտուգալիա 35. Դուբլին, Իռլանդիա 34. Կուալա Լամպուր, Մալազիա 33. Սեուլ, Հարավային Կորեա 32. Բուդապեշտ, Հունգարիա 31. Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ 30. Վիեննա, Ավստրիա 29. Սան Պաուլո, Բրազիլիա 28. Բուենոս Այրես, Արգենտինա 27. Ջայկարտա, Ինդոնեզիա 26. Ստոկհոլմ, Շվեդիա 25. Վանկուվեր, Կանադա 24. Լաս Վեգաս, ԱՄՆ 23. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 22. Բոգոտա, Կոլումբիա 21. Պրահա, Չեխիա 20. Ամստերդամ, Նիդերլանդներ 19. Մոսկվա, Ռուսաստան 18. Միլան, Իտալիա 17. Թայվան 16. Սանտորինի, Հունաստան 15. Հոնգ Կոնգ, Չինաստան 14. Տորոնտո, Կանադա 13. Բեռլին, Գերմանիա 12. Մադրիդ, Իսպանիա 11. Սինգապուր 10. Չիկագո, ԱՄՆ 9. Լոնդոն, Անգլիա 8. Սիդնեյ, Ավստրալիա 7. Հավանա, Կուբա 6. Դուբայ, ԱՄԷ 5. Ստամբուլ, Թուրքիա 4. Նյու Յորք, ԱՄՆ 3. Փարիզ, Ֆրանսիա 2. Ֆիլիպիններ 1. Տոկյո, Ճապոնիա

Նմանատիպ նյութեր