1307 դիտում
14:27 06-09-2022
Բայդենը չի կարծում, թե ՌԴ-ն անհրաժեշտ է ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկում
ԱՄՆ-ի նախագահը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե անհրաժեշտ է համարում արդյոք Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցանկում: Նրա խոսքը սեպտեմբերի 5-ին իր Twitter-ում մեջբերում է Սպիտակ տանը Reuters գործակալության թղթակից Ջեֆ Մեյսոնը։
«Այն հարցին, թե անհրաժեշտ է արդյոք Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավոր պետությունների թվին, Բայդենը պատասխանել է «ոչ»,- հայտնել է նա:
Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել է բանաձեւ, որը Պետքարտուղարությանը կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր: Փաստաթղթում համապատասխան ոոշման համար առիթ են համարում իրադարձությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում: Ռուսաստանը ցանկում ներառելու կոչով ավելի վաղ Վաշինգտոնին է դիմել Կիեւը:
Հուլիսի 28-ին համանման փաստաթուղթ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացնելու մատադրության մասին հայտարարել են մի խումբ կոնգրեսականներ երկու կուսակցություններից: Այդ ցանկում կարող են ներառվել այն պետությունները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցություն են ցույց տվել միջազգային ահաբեկչության ակտերին»: Միացյալ Նահանգների վարչակազմն ունի լայն լիազորություններ ցանկի ֆիգուրանտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առումով: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող է միջոցներ ձեռնարկել այն իրավական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ պետությունների դեմ, որոնք առեւտուր են անում ցանկում նշված երկրների հետ: Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան։

Նմանատիպ նյութեր
931 դիտում
10:55 22-12-2014
Հյուսիսային Կորեան՝ ահաբեկչության հովանավոր-երկրների ցանկում
Այս բաժնից
1075 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
841 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
922 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ