71398 դիտում
16:46 16-09-2021
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում Վանանդ գյուղում գործող «Նոյան» գործարանում առաջացած կրակն ու հրդեհը տեսանելի է մի քանի կիլոմետրից. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան» պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից:
Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարծես թե կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակի մարման դեմ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արարատ Ավագյանի և անձնակազմի գծով տեղակալ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ:
Գործարանից դուրս ուժեղացված ծառայություն են կատարում նույն բաժնի մի քանի աշխատակիցներ՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիները չմտնեն տարածք և հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գործարանը հրդեհի հետևանքով կրել է խոշոր չափի նյութական վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)