211652_close_icon

Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտ

views-count664 դիտում article-date 23:40 29-07-2025
Լիբիայի արևելքում նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտ, ևս 50-ը համարվում են անհետ կորած։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ մինչ այժմ պարզվել է տասը փրկվածի ինքնությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավը խորտակվել է Թոբրուկ քաղաքի ափերի մոտ՝ Եգիպտոսի հետ սահմանի հարևանությամբ։

Լիբիայի արևելքում՝ Բենգազիում գտնվող Եգիպտոսի հյուպատոսության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ միգրանտները Եգիպտոսից են։

Նմանատիպ նյութեր