«Costa Concordia» նավի նախկին նավապետը գիրք է գրել նավի խորտակման մասին
Իտալական «Costa Concordia» նավի նախկին նավապետը գիրք է գրել նավի խորտակման մասին:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, քննիչների խոսքերով՝ նավապետը նավի կործանման ժամանակ բախտի քմահաճույքին է թողել հազարավոր ուղևորների ու անձնակազմի անդամներին: «Խորտակված ճշմարտություն» (The Truth Submerged) գիրքը բաղկացած է 600 էջից:
Գրքի շնորհանդեսը անցկացվել է նրա հայրենի Մետա դի Սորենտո քաղաքում, որը գտնվում է Նեապոլից հարավ, որտեղ նավապետը աղետին հաջորդած ամիսներին կրում է տնային կալանք: Գրքում մանրամասն նկարագրված է, թե այդ գիշեր ինչ է կատարվել նավի վրա:
Նախկին նավապետը գիրքը նվիրել է 32 զոհված ուղևորների ազգականներին՝ համարելով, որ նրանք արժանի են իմանալ ճշմարտությունը: