Հրդեհ՝ Արարատի մարզում․ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Գետազատ գյուղում՝ երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում բնակելի տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանը և Սուսաննա Մեջլումյանը։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի մի մասը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։