211652_close_icon

Շիրակի մարզում բախվել են «Opel Vectra»-ն ու անասնակերով բարձված «Belarus» մակնիշի տրակտորը. կան վիրավորներ. անասնակերը մասամբ թափվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count34122 դիտում article-date 11:35 25-07-2025
Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Opel Vectra» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «BELARUS» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, 54-ամյա Արմինե Ն.-ն և 26-ամյա Մարիամ Գ.-ն բժշկական օգություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաև նշված կենտրոն է տեղափոխվել տրակտորի վարորդ Թովմաս Թ.-ն:

Բժիշկները վերջինի վիճակը գնահատում են ծանր, Արմինե Ա.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մարիամ Գ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրաի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխաատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տրակտորի վրա բենռված անասնակերը մասամբ թափվել է: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր