Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «BELARUS» տրակտորը. վերջինի անվահեծանը կոտրվել ու շպրտվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:
Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «BELARUS» մակնիշի տրակտորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, սակայն տեղում պարզվել է, որ տարածքը սպասարկում է Երևանի պարեկային ծառայությունը, ինչից հետո ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծանը պոկվել ու շպրտել է, իսկ տրակտորն էլ հաշվառված է Աջափնյակի թաղապետարանի հաշվեշռում, ու սանմաքրման աշխատակիցները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։