211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, «Nissan»-ն էլ կոտրել է գազախողակները. սկսվել է գազի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9700 դիտում article-date 11:09 23-07-2025
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սոնա Զ.-ի վարած «Nissan» մակնիշի, 
Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի և 32-ամյա Արմո Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների երկաթե հենասյուներին, կոտրել մի քանիսը, ինչից սկսվել է գազի արտահոսք: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու սահմանազատել տարածքը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահան Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազասյուներն ու գազախողովակը նորոգելու, որպեսզի բնակիչների ու մի քանի օբյեկտների գազամատակարարումը վերականգնվի: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր