Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ վերջինը այնուհետև բախվել է գազատար խողովակին և սկսվել է գազի արտահոսք․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է գազատար խողովակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազատար խողովակից սկսվել է գազի արտահոսք։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մեսրոպյանը և Վաչագան Բաղդասարյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։