211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, կոտրել գազի մի քանի հաշվիչներ, սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17666 դիտում article-date 19:36 05-06-2025
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով Ջրվեժի ամառանոցների տարածքում բախվել է գազատար խողովակներին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով կոտրվել են գազի մի քանի հաշվիչներ: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայությոան ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները, քանի որ գազախողովակներին բախվելու հետևանքով առաջացել էր գազի արտահոսք: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր