ԱՄՆ վարչակազմը SpaceX-ի այլընտրանք է փնտրում՝ «Ոսկե գմբեթ» ստեղծելու համար. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը SpaceX-ի այլընտրանք է փնտրում՝«Ոսկե գմբեթ» («Golden Dome») հավակնոտ հակահրթիռային պաշտպանության համակարգը կառուցելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
«Ոսկե գմբեթի» համար նոր մատակարարներ փնտրելիս «Kuiper-ը հիմնական մատակարարներից մեկն է», - նշել է ամերիկացի պաշտոնյան։ Մինչ SpaceX-ն՝ իր անգերազանցելի մեկնարկային հնարավորությունների շնորհիվ մնում է առաջատարը, ծրագրում նրա մասնաբաժինը կարող է նվազել, հայտնել են երկու աղբյուրներ։
Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ պաշտոնյաները կապ են հաստատել նոր գնորդների, մասնավորապես՝ Stoke Space և Rocket Lab հրթիռային ընկերությունների հետ, որոնք թափ են հավաքում և կարող են առաջարկներ ներկայացնել առանձին մեկնարկների համար, երբ ծրագիրը հասունանա։ Ավելի ուշ, երբ հրթիռային պաշտպանության համակարգը մշակվի, «յուրաքանչյուր մեկնարկի համար կպահանջվեն առաջարկներ, և մենք ստիպված կլինենք առաջարկներ ներկայացնել նաև SpaceX-ից բացի այլ անձանց»,- շեշտել է պաշտոնյան։
Մայիսի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները որոշում է ընդունել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետության վերաբերյալ։ Նա նշել էր, որ համակարգի ստեղծման համար ընդամենը երեք տարուց փոքր-ինչ պակաս ժամանակ կպահանջվի։ Վաշինգտոնի վարչակազմը առաջարկում է դրա համար հատկացնել մոտավորապես 175 միլիարդ դոլար։