ԱՄՆ Հայկական հանձնախումբը կոչ է արել Պետդեպին ընդդիմանալ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» վաճառելուն
ԱՄՆ Հայկական հանձնախումբը կոչ է արել երկրի պետքարտուղարությանն ընդդիմանալ Իսրայելի կողմից Ադրբեջանին ամերիկյան տեխնոլոգիայով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շրջանակում ամերիկյան տեխնոլոգիայի փոխանցմանը երրորդ կողմին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տարածաշրջային շահերի վերաբերյալ մտահոգությունները և զենքերի տարածման հետ կապված վտանգները:
ԱՄՆ Հայկական հանձնախումբը, վկայակոչելով տեղեկատվության ազատության օրենքը, նաև խնդրել է տրամադրել «Երկաթե գմբեթի» վաճառքին վերաբերող պաշտոնական փաստաթղթերը: