211652_close_icon

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին․ Թեմի Բրյուս

views-count439 դիտում article-date 18:37 18-07-2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ անդրադարձել էր Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային ու հայտարարել, որ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, որից բոլորը կկարողանային օգտվել։ Միաժամանակ նա նշել էր, որ մշակույթների տարբերության պատճառով Հարավային Կովկասում դա իրագործելի չէ։

Թեմայի վերաբերյալ հարցին Բրյուսը պատասխանել է․
«Կարող եմ պարզապես ասել ձեզ, որ մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք այնտեղի իրադարձություններին։ Մենք հետևում ենք։ Բայց ես ուզում եմ ձեզ համար ավելին իմանալ, քան դա, և մենք կանենք դա»,-ասել է Թեմի Բրյուսը։
 

Նմանատիպ նյութեր