211652_close_icon

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին․ Ռուբիո

views-count1552 դիտում article-date 19:32 28-05-2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին, ինչը կարևոր է Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը», – հավելել է Ռուբիոն:

Նմանատիպ նյութեր