Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։
Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։
Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։