211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշները, մի քանի ծառեր արմատից կոտրել և գլխիվայր շրջվել. վնասվել է հանդիպակաց երթևեկող «BMW»-ի դիմապակին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46822 դիտում article-date 12:54 17-07-2025
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Վիվա Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել նրան, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելուը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված անձանց՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ծայրաեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արման Հակոբյանն ու Արթուր Սարգսյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը: 
 
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Մոնիկա Օհանյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված «Ford Fusion»-ը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Ford Fusion»-ի վրայից ավտոմեքենայի մի քանի դետալներ շպրտվել ու վնասել են հանդիպակաց գոտով ընթացքող քաղաքացու «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: 
 
Ոստիկանությունը պարզում է նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր