Նուբարաշեն վարչական շրջանում մեծ տարածում ունեն թմրամիջոցները. դպրոցահասակ բազմաթիվ երեխաների ծնողներ ահազանգում են. Meganews.am
Meganews.am-ն իր ընթերցողներին խոստացել էր անդրադառնալ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի սկանդալային գործունեությանը: Եվ ահա, մեզ հայտնի է դարձել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մեծ տարածում ունեն թմրամիջոցները:
Դպրոցահասակ բազմաթիվ երեխաների ծնողներ, մեզ հասած տեղեկություններով, պատրաստվում են բողոքի դուրս գալու: Նրանք վախեցած են, որ թմրամիջոցներից կախվածությունը կարող է հասնել դպրոց` իրենց երեխաներին: Նաև, վստահ են, որ թմրամիջոցների այդչափ տարածումը «հովանավորում» են Նուբարաշենի ղեկավարն ու նրա եղբայրը:
Նուբարաշենի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ վարչական շրջանի ղեկավարի եղբորը` Նարեկ Գասպարյանին ինչ-որ ժամանակ բռնեցին ու թմրանյութ հայտնաբերեցին նրա մոտ, սակայն, Քննչականում իրենց ունեցած ծանոթությունների շնորհիվ, գործը ծածկադմփոց արվեց, և այժմ նա գտնվում է ազատության մեջ:
Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում նշված տեղեկությունների վրա և խնդրում պարզել` նուբարաշենցիների պնդումները որքանով են համապատասխանում իրականությանը: Հաջորդիվ, մենք անդրադառնալու ենք թաղապետ Գասպարյանի տված ապօրինի շինթույլտվություններին և ապօրինի հարստացմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: