Դպրոցահասակ երեխաների շրջանում կիրականացվի «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական ծրագիր
Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով հանրության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բարձրացման և իրազեկվածության կարևորությունը, «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնվել է դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացնել «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական ծրագիր:
Ծրագրի նպատակը դպրոցահասակ երեխաներին շների հետ վարվելու ճիշտ կանոններին իրազեկելուց զատ, վերջիններիս մոտ կենդանիների հանդեպ հոգատարության և պատասխանատվության զգացումի բարձրացումն է:
Այս պահին Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հետ հստակեցվում են դպրոցների ցանկն ու ժամանակցույցը, որից հետո կրթական ծրագիրը կմեկնարկի:
Շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին ու իրագործել ծրագրեր, որոնց մասին տարիներ շարունակ միայն խոսվել է»։