211652_close_icon

Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում տասնյակ արմատականների է սպանել

views-count583 դիտում article-date 21:18 15-07-2025
Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ զինվորները «հայտնաբերել են մի վայր, որտեղ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էին տեղադրված», որից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են և «չեզոքացրել վայրը»։

 

Նմանատիպ նյութեր