211652_close_icon

Ֆրանկֆուրտում կանխվել է իսլամիստ արմատականների ահաբեկչական գործողությունը

views-count702 դիտում article-date 13:00 01-05-2015
Գերմանական ոստիկանությունը Ֆրանկֆուրտ քաղաքում կանխել է իսլամիստ արմատականների ահաբեկչական գործողությունը: Նախորդ գիշեր ոստիկանները խուզարկել են քաղաքի ծայրամասի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են պայթուցիկ սարքեր և ինքնաձիգ: Ձերբակալվել են ամուսիններ: Ըստ իրավապահների, նրանք պատրաստվում էին պայթյուն իրականացնել ուրբաթ` հեծանվավազքի ընթացքում: Գերմանական ԶԼՄ-ների համաձայն, ոստիկանները ամուսիններին հետևում էին մարտից, քանի որ նրանք մեծ քանակությամբ քիմիական նյութեր էին ձեռք բերում: Հայտնի է, որ ամուսինները կապված են արմատական իսլամիստների հետ:

Նմանատիպ նյութեր