1072 դիտում
12:41 16-01-2024
Գազայի հյուսիսում հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է. Իսրայելի ՊՆ ղեկավար
Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելի Պաշտպանության բանակի հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է։ Շուտով Գազայի հատվածի հարավում մարտերը ևս կանցնեն ավելի ցածր ինտենսիվության փուլ։ Այս մասին հունվարի մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հայտնում է Al Jazeera-ն։
Նա նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցելու միակ ճանապարհը ռազմական ճնշումների շարունակությունն է։ Գալանտը նաև ընդգծել է, որ պատերազմից հետո Գազայի հատվածը կառավարելու են պաղեստինցիները։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ապահովվի «քաղաքական ակտով»։
Իսրայելը հոկտեմբերի 7-ին սկսել է հրթիռակոծել Գազայի հատվածը, որպեսզի սպանի ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին, որոնք նախկինում ներխուժել էին Իսրայելի տարածք, սպանել խաղաղ բնակիչներին և պատանդներ վերցրել: Այնուհետեւ իսրայելական բանակը սկսել է ցամաքային ռազմական գործողություն Գազայի հատվածում։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի կեսի դրությամբ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ավելի քան 24 հազար մարդ է մահացել։

Նմանատիպ նյութեր
1957 դիտում
23:49 13-10-2024
Իսրայելի հյուսիսում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 67 տուժած կա
1486 դիտում
16:17 18-10-2023
Հորդանան գետի արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է՝ ի նշան Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման դեմ բողոքի
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար