211652_close_icon

Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին Կոտայքի մարզի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին. մահվան պատճառը եղել է կրակոցը. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count9211 դիտում article-date 22:43 14-07-2025
Հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հրաչ Աթաբեկյանի գլխավորությամբ, և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Օքսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են հուլիսի 11-ին Ձորաղբյուր գյուղում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի թաղամասերից մեկի այգետնակի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և Երևանում հաշվառված 31-ամյա Աշոտ Բ.-ի միջև, որի ընթացքում էլ վերջինը իր մոտ գտնվող դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակել է Հովհաննես Ս.-ի վրա, ինչի արդյունքում վերջինս հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել։ Ապա սպանություն կատարողը դեպքի վայրից հեռացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի, 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ կասկածյալ Աշոտ Բ.-ն գտնվում է Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում։ 

Օպերատիվ խմբերը, ժամանելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աբովյանի բաժին, ապա ներկայացնում Աբովյանի քննչական բաժին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նաև պարզել են կռվին ականատես անձանց ինքնությունը, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա: 
 
Ժամանել էին Կոտայքի քրեական մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գառնիի բաժնի պետ Հրաչ Աթաբեկյանը: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակ հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ: 

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, քանի որ հստակ հայտնի չէր՝ որ հատվածում է դին գտնվում և նրանք մոտ 40 րոպե ոտքով գրեթե 3 կմ տարածությունում որոնողական աշխատանքների արդյունքում հատնաբերել էին մահացածին: 
 
Տարածքը սահմանազատել էին պարեկները և համայնքային ոստիկանները: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանն ու մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը: 

Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Օգսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Տեղում աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական փորձագետը: 
 
Մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Գառնիի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Գալստյանի գլխավորությամբ, պարզել էին մահացածի ինքնությունը, ով 35-ամյա Հովհաննես Ս.-ն էր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կար կրակոցի հետք: 
  
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր