211652_close_icon
views-count18917 դիտում article-date 09:00 22-09-2014

Դիլիջանի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Դիլիջանում աղմկահարույց դիմակավորված ավազակային հարձակում կատարած անձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ժամերի ընթացքում հայտնաբերել են սեպտեմբերի 20-ին Դիլիջանում 74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարածին և կնոջ մասին տեղեկություն հաղորդած անձին: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Իջևանում հայտնաբերել են նախկինում 8 անգամ դատապարտված, 42-ամյա Գեորգի Դավթյանին, ով հաշվառված է Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի վագոն-տնակում, սակայն բնակվում է Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքում: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են նաև տուժողի՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Սվետլանա Պետրոսյանի մատանին, որը ստահակը կնոջ մատից հանել էր՝ մինչ այդ ծեծի ենթարկելով նրան: Մի քանի դիլիջանցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ միայնակ ապրող Ս. Պետրոսյանի հարազատները Դիլիջանում արդեն տեղեկություններ էին տարածում, թե ոստիկանությունը չի հայտնաբերի ավազակային հարձակումը կատարած անձին ու պատրաստվում էին բողոքներով ներկայանալ վերադասին: Սակայն այժմ հայտնաբերվել է և այդ ստահակը, և տուժածի 2-րդ տանը վարձակալական հիմունքներով բնակվող Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Պողոսյանը, ով տեղեկություններ էր տվել միայնակ կնոջ մասին Գ. Դավթյանին, որից հետո վերջինս իր սև գործն անելուց հետո հեռացել էր հանցանքի վայրից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչի որոշմամբ Գ. Դավթյանն ու Գ. Պողոսյանը ձերբակալվել են: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/21/27847/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], սեպտեմբերի 20-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում մարմնական բազմաթիվ վնասվածքներով Դիլիջանի հիվանդանոց էր տեղափոխվել Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Պետրոսյանը: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը` Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննչական խումբը` քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր