211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի վրա կա կրակոցի հետք. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count32208 դիտում article-date 18:13 11-07-2025
Այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի քրեական մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գառնիի բաժնի պետ Հրաչ Աթաբեկյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակ հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ: 

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ հստակ հայտնի չէր՝ որ հատվածում է դին գտնվում և նրանք մոտ 40 րոպե ոտքով գրեթե 3 կմ տարածությունում որոնողական աշխատանքների արդյունքում հատնաբերել են մահացածին: 
 
Տարածքը սահմանազատել են պարեկները և համայնքային ոստիկանները: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանն ու մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը: 

Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Օգսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական փորձագետը: 
 
Մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Գառնիի բաժնի համայնքային ոստիկանության՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Գալստյանի գլխավորությամբ պարզել են մահացածի ինքնությունը, ով 35-ամյա Հովհաննես Ս.-ն էր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք: 
 
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր