211652_close_icon
views-count2122 դիտում article-date 09:54 16-08-2026

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, բախվել են «BMW»-ն ու ինքնագլորը (սամակատ). շնորհիվ Երևանի 103 շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի (սամակատ) բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի - Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հմայակ Սառիկյանն ու Աբիկ Խալաթյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի 103 շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր