Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թադևոս Նալբանդյանը, Անդրանիկ Ասատրյանը և Հովհաննես Մինասյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչկանա կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրեն տանիքից ցած է նետել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։