211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել են մոր և որդու մարմինները. ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count106561 դիտում article-date 20:09 14-06-2025
Այսօր՝ հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը:  
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Նելլի Գրիգորյանին ցած է նետել, ապա տանիքից իրեն է ցած նետել: 
 
Դեպքի մասին Լոռու մարզի քրեական ոստիակնությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Սարիբեկյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է տղան տանիքից իրեն ցած նետել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր