211652_close_icon
views-count1519 դիտում article-date 18:25 23-06-2025

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել «Հայաստանի օգտին լրտեսության համար»

Բաքվի դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամեդովին:

Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի օգտին լրտեսության համար։ Ինքը Սամեդովը ներկայացված մեղադրանքը չի ընդունել։

Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսին։ Մինչև բանտում հայտնվելը Սամեդովը շարունակաբար հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության հաստատման դիրքերից։

Բահրուզ Սամեդովի հարազատները նշում են, որ նախորդ շաբաթ նա փորձել էր ինքնասպան լինել։ «Այդ փորձը, սակայն, կանխվել էր խցակիցների կողմից», - հաղորդում է ընդդիմադիր Meydan TV կայքը։

 

Նմանատիպ նյութեր