Ադրբեջանցի Հաջի Փաշաևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Հայաստանի օգտին լրտեսության համար
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, այդ մասին գրում է Sputnik Азербайджан-ը։ Դատավճիռն ընթերցվել է այսօր՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Հաջի Փաշաևին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր և ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հրահրելու հոդվածներով։
Հաջի Փաշաևին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր և ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հրահրելու հոդվածներով։