211652_close_icon
views-count4276 դիտում article-date 22:57 19-06-2025

Օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում ազգայնացման ենթակա չեն. Մեսրոպ Առաքելյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդյո՞ք Հայաստանի էներգահամակարգում խնդիրներ կան։ Լիքը։

Արդյո՞ք բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը բարձր մակարդակի է։ Ոչ։
Բայց։

Համաձայն Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի (ընդունված 1994թ.) 8-րդ հոդվածի
Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:

Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ»:
 

Նմանատիպ նյութեր