211652_close_icon

Մենք շարունակում ենք վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը. Իսրայելը վերահսկում է Թեհրանի երկինքը. Նեթանյահու

views-count697 դիտում article-date 23:26 18-06-2025
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմել է Իսրայելի քաղաքացիներին Իրանի հետ ռազմական գործողությունների վեցերորդ օրը:

Նա նշել է, որ շարունակվում է Իրանի միջուկային սպառնալիքի վերացման գործողությունը, և որ Իսրայելը վերահսկում է Թեհրանի երկինքը:

Նեթանյահուն հայտարարել է, որ չնայած ցավալի կորուստներին, Իսրայելի ներքին ճակատը շարունակում է ուժեղ մնալ:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և հավելել, որ առաջնորդները մշտական կապի մեջ են:

 

Նմանատիպ նյութեր