211652_close_icon
views-count370 դիտում article-date 20:42 14-04-2026

Հռոմի պապը չի հասկանում Իրանի միջուկային սպառնալիքը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հռոմի պապ Լևոն XIV-ը չի հասկանում Իրանի միջուկային սպառնալիքը։

«Նա չի հասկանում և չպետք է խոսի պատերազմի մասին, քանի որ պատկերացում չունի, թե ինչ է կատարվում»,- ասել է Թրամփը։

Նա նաև քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Հռոմի պապի մասին իր խոսքերն «անընդունելի» անվանելու համար։

«Նա է անընդունելի, քանի որ նրան չի հետաքրքրում, թե արդյոք Իրանը միջուկային զենք ունի, և նա երկու րոպեում կպայթեցներ Իտալիան, եթե նրանք հնարավորություն ունենային»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ասել է, թե «շոկի մեջ է» վարչապետի գործողություններից։

«Ես կարծում էի, որ նա քաջ էր, բայց սխալվում էի»,- ասել է նա՝ ափսոսանքով նշելով Իտալիայի՝ ԱՄՆ-Իրան պատերազմին և Հորմուզի նեղուցի բացմանը չաջակցելը։

Նմանատիպ նյութեր