211652_close_icon

Մենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու

views-count676 դիտում article-date 17:23 16-06-2025
Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Նոֆի ավիաբազա: Պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի ուղեկցությամբ նա հանդիպել է զինվորական անձնակազմի և հրամանատարական կազմի հետ, հայտնում է cursorinfo.co.il կայքը:
Իր խոսքում Նեթանյահուն ընդգծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կարևոր դերը ներկայիս գործողության մեջ։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Սա փոխում է արշավի ամբողջ ընթացքը», - ասել է նա։

Իսրայելի ղեկավարի խոսքով՝ հարվածները հասցվում են «բացառապես» Իրանի ռազմական թիրախներին։

Նա շեշտել է, որ իսրայելական բանակի գործողությունները մոտեցնում են երկու հիմնական նպատակների իրականացումը՝ «միջուկային և հրթիռային սպառնալիքների ոչնչացումը... Մենք հաղթանակի ճանապարհին ենք։ Եվ սա հնարավոր դարձավ մեր հերոս օդաչուների շնորհիվ... Ես ողջունում եմ ձեզ, Իսրայելի բոլոր քաղաքացիները ողջունում են ձեզ», - ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ նյութեր