Եկեղեցին ՀԷՑ–ի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. իրական պատճառը իմ հանձնարարականն է. Փաշինյան
Իմ կարծիքով, այդ հայտարարությունը կապ չունի եկեղեցու և եկեղեցու շահերի հետ. Ես ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով տվել էի կառավարության վերաբերելի անդամների հանձնարարական, որ ՀԷՑ–ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությանը։
«Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով եւ զայրույթով արձնագրեցի, որ, ըստ էության, ՀԷՑ–ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էթներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամենը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին դժգոհություն գեներացնելու համար։ Ես տվել էի հանձնարարական, որ կամ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու հստակ մեխանիզմներ դրվեն, կամ ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարականի օրը լրանում է հունիսի 21–ին։
Ես այդ ակտիվացումը կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման հետ, որովհետեւ կառավարության անդամնեը սկսել էին աշխատել, ՀԷՑ–ին ուղերձ տվել էին, ասել էին՝ կամ հստակ հաշվարկում եք, թե ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական ու մասնավոր կազմակերպություններին, որովհետեւ որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ հստակ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, սառնարան էինք առել՝ վառվել է, հեռուստացույց ունեինք՝ վառվել է։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ես Լոռու մարզ այց եմ կատարել, ուր մտել եմ՝ հոսանք չի եղել, կամ եղել է՝ անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, մասնավոր հիմնարկ կլինի։
Ես ասում եմ՝ եկեղեցին ՀԷՑ–ի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»,–ասաց Փաշինյանը։