211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները․ տեղում է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count6331 դիտում article-date 23:46 13-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։

Քաղաքապետ Կ․ Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր