211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford» և 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել. վթարի վայր ժամանած՝ վարորդ ներկայացած կինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5200 դիտում article-date 13:22 15-06-2025
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված «Ford» և 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Սուրեն Հովակիմյանը։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդնաոց։

Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն այնտեղից հեռացել են։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ա.-ն, ով հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել։

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Պարեկային ծառայությունում պարզվում է տեղեկությունը, թե արդյոք նա է եղել վարորդը, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր