22624 դիտում
11:50 08-06-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Ford Focus-ը բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Արիստակեսյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վարշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Քուռոյան, պարեկներ Արսեն Հովհաննիսյանը, Գագիկ Եսոյանն ու Հովհաննես Առաքելյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վթարված ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+