211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրում. Գրիբոյեդով փողոցում տեղադրված դիտահորից կեղտաջուրը հոսում, հասնում է Կոմիտասի պողոտա. պատկան մարմիններն էլ մատնված են անգործության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15363 դիտում article-date 13:26 14-06-2025
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 11 և մի քանի շենքերի բակում, ըստ բնակիչների, մոտ 5 տարուց ավելի է՝ դիտահորից թափվող կեղտաջուրը հակասանիտարական վիճակ է ստեղծում բնակիչների համար: 
 
Այսօր՝ հունիսի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«5-6 տարի է՝ այս խնդիրը կա, 5-6 տարի է՝ դիմում ենք մի քանի պատկան կառույցներին, սակայն վերջնական խնդիրը չի կարգավորվում: 

Մենք գիտենք, որ այն պետք է անի «Վեոլիա ջուր»-ը, սակայն այնտեղից արդեն հրաժարվում են նույնիսկ մեր հեռախոսազանգերին պատասխանել, իսկ եթե պատասխանում են, ապա նույն բառերով՝ «Խնդի մասին տեղյակ ենք, ձեր հայտը գրանված է, կմոտենանք» սակայն վայ էն մոտենալուն, կարծես թե խռոված սիրահար զույգ լինեն՝ չեն մոտենում: 
 
Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի վերջապես հիմնովին խնդիրը լուծի, հակառակ դեպքում տարիներն անցնում են, իսկ կեղտաջուրը ավելի մեծ տարածքներ է «գրավում»:
 
Գրիբոյեդով 11 շենքից հասնում է  մինչև Կոմիտասի պողոտա, Արամ խաչատրյան փողոց: 
 
Հիմա գոնե «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորի ու իրոք կարգավորի իրենց համար իբրև թե չլուծվող հարցը: 
 
Ոչ մի բնակիչ «Վեոլիա ջրին» ոչ մի լումա պարտք չէ, կանոնավոր վճարումները կատարում ենք, փոխարենը՝ 0 սպասարկում»:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր