211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. «պատուհաս» դարձած խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10900 դիտում article-date 12:11 10-06-2025
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերտիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հայկ Դարբինյանի գլխավորությամբ: 

Տարաքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանն ու Ջեմմա Երանոսյանը: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակիից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով ՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր քաղաքում նշված խաչմերուկը արդեն ունի «պատուհաս» անունը, քանի որ այդ խաչմերուկում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի ունենում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր