211652_close_icon

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է. «Mercedes»-ը բախվել էր երկաթե արգելապատնեշին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count14902 դիտում article-date 21:16 08-06-2025
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 6-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուդիկ Բ.-ն, ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ Ռուդիկ Բ.-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա Նատալի Բ.-ն՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նույն օրը՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ վիրավորներից Սիրանուշ Բ.-ն մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, մահացածն ու մյուս վիրավորը ազգականներ են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապտանշներին, առաջ ընթացել և հայնվել ճանապարհի մեջտեղում: 

Վթարի հետևանքով 3 վիրավորներից երկուսին հիվանդանոց էին տեղափոխել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:  

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել էին ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն:  

Բախման հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի հատված շպրտվել ու հայտնվել էր ձորում: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արմեն Սերոբյանը: 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր