54726 դիտում
09:42 26-04-2022
Արագածոտնի մարզում Mercedes-ի, «06»-ի և «2115»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից մեկը նույնպես մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 25-ին, հիվանդանոցում մահացել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Դիանա Ս-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով։
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ ՎԱԶ 2106-ը վարել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Լեռնիկ Դ-ն, Mercedes-ը վարել է Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Հարություն Պ-ն, իսկ ՎԱԶ 2115-ը վարել է Գյումրիի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Ռ-ն։
Վթարի հետևանքով 06-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևորներ Դիանա Ս-ն, Երևանի բնակիչ՝ 59-ամյա Նունե Գ-ն տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։ Իսկ Mercedes-ի ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ՝ 7-ամյա Նարեկ Պ-ն, 63-ամյա Կարինե Պ-ն, 35-ամյա Արփինե Պ-ն և 65-ամյա Գրիգոր Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էր արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1828 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)